Թափանցիկ կոմբինեզոն և դեմքի վիրակապ. Քիմ Քարդաշյանը կրկին ցնցեց երկրպագուներին
- Investigative journalist

- Aug 19
- 1 min read

Քիմ Քարդաշյանը գիտի, թե ինչպես նույնիսկ ամենավիճահարույց բաները վերածել թրենդի: Այս անգամ 44-ամյա ռեալիթի շոուի աստղը ներկայացրեց իր Skims ապրանքանիշի մեկ այլ արտադրանք՝ Seamless Sculpt Face Wrap-ը (դեմքի դիմակ-վիրակապ՝ 48 դոլարով)՝ և դրանից լիարժեք նորաձևության հայտարարություն արեց:
Կորեա թռիչքի ժամանակ Քիմը լուսանկարահանում կազմակերպեց անմիջապես ինքնաթիռում քրոջ՝ Քլոեի և ընկերուհի Լա Լա Էնթոնիի հետ: Լուսանկարում Քարդաշյանը կեցվածք էր ընդունել շագանակագույն մորթյա վերարկուով՝ լիովին թափանցիկ փայլուն Saint Laurent կոմբինեզոնի վրայից (պատրաստված զուգագուլպաներից, արժե մոտ 370 դոլար): Լուսանկարներից մեկում նա նույնիսկ բացեց իր վերնազգեստը՝ «անտեսանելի» բոդի ցուցադրելու համար:
Քլոեն և Լա Լա-ն նաև սկանդալային դիմակներ էին փորձել, որոնք նախկինում բազմաթիվ կատակների և քննադատությունների պատճառ էին դարձել սոցիալական ցանցերում: Նույնիսկ Էնթոնի Հոփքինսը կատակեց այդ մասին՝ հայտնվելով «Գառների լռությունը» ֆիլմից իր կերպարով:
Սակայն, վերջում ծիծաղաղում է Քիմն. գեղեցկության գաջեթը, որը խոստանում էր «ձգել և ձևավորել ծնոտի գիծը», անմիջապես վաճառվեց։
Բոլոր երկրպագուները չէին գնահատում փորձը։ Մեկնաբանություններում օգտատերերը համեմատել են Քիմի տեսքը Քանյե Ուեսթի ներկայիս կնոջ՝ Բիանկա Ցենսորիի հանդերձանքի հետ, ով նույնպես հաճախ ընտրում է թափանցիկ իրեր և մորթե վերարկուներ «առանց տաբատի» ոճով։




















