top of page

Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը

  • 6 days ago
  • 1 min read


UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը հաստատել է օկտագոն վերադառնալու վերաբերյալ շրջանառվող լուրերը։

​Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ իռլանդացի մարտիկը հինգ տարվա դադարից հետո իր առաջին մենամարտը կանցկացնի 2026 թվականի հուլիսին։

​«Միստր վստահությունը վերադառնում է, որպեսզի փրկի MMA-ը։ Զանգե՛ք ձեր տատիկներին ու պապիկներին, թող նրանք էլ դա տեսնեն։ Դուք բոլորդ կվճարեք ինձ, Մակը սիրում է բոլորիդ։ Իմ աշխատանքն ամենահեշտն է աշխարհում։ Մակգրեգորն ընդմիշտ է:

​Մակ-հայրիկը կրկին պատրաստ է մեծ փողեր աշխատել և լողալ հիացմունքի մեջ։ Ես իմ գործն առանց խնդրի կանեմ, իսկ մրցակիցներիս գլուխներին իջնող հարվածներիս ձայնը կլսեն բոլորը։ Դուք կհավատաք հրաշքին, երբ ես նորից դուրս գամ մենամարտելու»,- գրել է Մակգրեգորը սոցիալական ցանցերում:

​Հիշեցնենք, որ 37-ամյա Քոնոր Մակգրեգորն օկտագոն դուրս չի եկել 2021 թվականից, երբ ամերիկացի Դասթին Պորյեի դեմ մենամարտում ծանր վնասվածք ստացավ։

 
 
1/2610
bottom of page