top of page

ՀՀ Կառավարությունում տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ-ին նվիրված փոստային բացիկի մարման արարողությանը. Viva-ն մրցանակի գլխավոր գործընկերն է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 2 min read

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված մեկ նամականիշով փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ Կառավարությունում:


Նամականիշը և հատուկ ծրարը մարել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ու Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:


Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և ուրախությամբ արձանագրել հերթական անգամ Հայաստանի Հանրապետությունում տեխնոլոգիական ոլորտի ևս մի հսկայի պատվելու հանգամանքը: «Ես վստահ եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում այս մրցանակն ստացել է այս ոլորտի օսկարի անվանում: Եվ մենք վստահ ենք, որ այն մարդիկ, ովքեր ստանում են այս մրցանակը, նախ Հայաստանի Հանրապետության կողմից գնահատվում է նրանց ներդրումը, բացի այդ, այդ մարդիկ կապվում են Հայաստանի հետ: Եվ շատ մեծ հույս ունենք, որ դրանով նաև իրենց ավանդն են բերում այս ոլորտի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել պարոն Հագիվարային այս պատվի համար՝ Հայաստանի Հանրապետություն այցելելու և մրցանակն ընդունելու: Ես յուրաքանչյուր նման արարողության ժամանակ չեմ հոգնի ասել, որ նման պատվի Հայաստանի Հանրապետությունում քչերն են արժանանում, այն էլ՝ կենդանության օրոք: Ես ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որ Հայաստանի խորհրդանիշերից մեկի և ցանկացած պետության քիչ խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի և ծրարի վրա տեղ է գտնում այսպիսի հարգարժան հյուրի անունը»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը` ևս մեկ անգամ ողջունել Յոշիակի Դեյմոն Հագիվարային Հայաստանում և վստահություն հայտնել, որ այստեղ անցկացրած օրերը դեռ երկար կհիշվեն նրա կողմից:


400 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մրցանակակրին տրվող ոսկե մեդալը, իսկ փոստային բացիկի վրա պատկերված է 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, 2023 թվականի մրցանակակիր՝ «Ինֆոսիս» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին և 2024 թվականի մրցանակակիր՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան:


Հատուկ ծրարի վրա պատկերված է 2024 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին 


արժանացած 15-րդ դափնեկիրը՝ ճապոնացի գիտնական, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարան և «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:


«Այսօր մենք հպարտությամբ մասնակցում ենք «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական ​​մրցանակ»-ին նվիրված նամականիշի մարման արարողությանը։ Այս միջոցառումը ընդգծում է ապագան ձևավորող նվաճումները։ 15 տարի շարունակ Viva-ն աջակցել է այս նախաձեռնությանը, քանի որ հավատում է, որ տեխնոլոգիաները բարելավում են կյանքը։ Մենք ջերմորեն ողջունում ենք պարոն Հագիվարային Հայաստանում և վստահ ենք, որ նրա պատմությունը կոգեշնչի մեր երիտասարդներին։ Երիտասարդ սերունդն ունի հսկայական ներուժ, նորարար է, էներգիայով լի և պատրաստ մարտահրավերների։ Տեխնոլոգիան ոչ միայն գործիք է, այլև հնարավորություն՝ ստեղծելու, կապվելու և ավելի լավ ապագա կառուցելու։ Թող այս նամականիշը լինի առաջընթացի, համագործակցության և կայուն աճի խորհրդանիշ։ Միասին մենք կձևավորենք տեխնոլոգիական ապագա, որտեղ Հայաստանը կլինի համաշխարհային նորարարական տնտեսության աճի շարժիչներից մեկը», - իր ելույթում նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

1/2117
bottom of page