top of page

Ադրբեջանի ՊՆ ղեկավարն Իսրայելում է. Թել Ավիվն ու Բաքուն պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 19
  • 1 min read

Թել Ավիվում կայացել է Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդիպել է ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը պաշտպանության ոլորտում։

Հանդիպման ընթացքում Կացը բարձր է գնահատել երկու երկրների միջև խորը ռազմավարական դաշինքը և ընդգծել ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության կարևորությունը։ 

Իսրայելի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Իսրայելի և Թուրքիայի միջև միջնորդական ջանքերի համար։

1/2160
bottom of page