top of page

Նալբանդյանում կրակոցների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 8, 2024
  • 1 min read
ree

Արմավիրի մարզի Նալբանդան գյուղում զինված բնակչի կողմից արձակված կրակոցների հետևանքով վիրավորում  ստացած ոստիկան Արթուր Այվազյանը վիրահատվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում: «Ոստիկանի վիճակը կայուն է, սակայան նա դեռ պետք է ապաքինման շրջան անցնի»,– ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նալբանդյան գյուղում զինված բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ: Մեկ ոստիկան զոհվել էր, մյուսը վիրավորվել: Տեղի ունեցածից ժամեր անց՝ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպանության և սպանության փորձ կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու և պահելու մեջ կասկածվող 41-ամյա Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում, ձերբակալվել և ներկայացվել Քննչական կոմիտե:

1/2380
bottom of page