«Փորձագետները պնդում են, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը «Միջին միջանցք»-ի ճյուղ է»․ Արարատ Միրզոյան
- Investigative journalist
- Apr 16
- 1 min read
«Եթե այսօր խոսում ենք Հարավային Կովկասում «Միջին միջանցք» նախագծի մասին, ապա դա Ադրբեջանով և Վրաստանով անցնող միջանցքն է։ Մեր երկրների տարածքով անցնող բեռների ծավալը տարեցտարի աճում է, և լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում այդ ծավալն ավելացնելու համար»,- այս մասին այսօր Բաքվում Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ՀՀ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ ծրագրում ներառվելու համար։ ««Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նաև այս նոր լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին է։ Բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը «Միջին միջանցք»-ի ճյուղ է»,- պատասխանեց Միրզոյանը՝ նշելով, որ եթե Ադրբեջանը կառուցողական լինի, ՀՀ-ն պատրաստ է ճանապարհների ապաշրջափակմանն ու «Միջին միջանցքին» միանալուն։