top of page

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ ԱԳ նախարարին

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 6, 2024
  • 1 min read
ree

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անդրիյ Սիբիհային:

«Շնորհավորելով Անդրիյ Սիբիհային Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ակնկալում եմ մեր համատեղ ներգրավվածությանը և համագործակցությանը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը:

Միրզոյանը նաև շնորհակալություն է հայտնել Դմիտրո Կուլեբային տարիների կառուցողական համագործակցության համար և հաջողություններ մաղթել նրան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Անդրեյ Սիբիգայի թեկնածությունը երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

1/2380
bottom of page