top of page

«99% համոզվեցինք, որ երեխային գողացել են». Սևակ Սողոմոնյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 9
  • 1 min read

Օգտատեր Սևակ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել. «Բացառում եմ, որ փոքրիկն այսքան ճանապարհը միայնակ կկտրեր ու կգնար գետը, դրոնով մոտ է թվում, բայց իրականում հեռու է, եթե անգամ գնար դեպի գետ` կընկներ ու կմնար այդտեղ։ Տեղացիք ասում էին «կամազը խոդի տված է եղել». Հետևաբար, ձայն չի լսվել, աղվեսը կամ գայլը պիտի գյուղի միջով տանեին երեխային, տեսնող կլիներ, ասում էին մեծ արծիվ կա, բայց գյուղից անգամ հավ չի տարել, կենդանին, կարծում եմ, կվախենար կամազի ձայնից ևս։ Այսօր մոտ 7կմ դրոնով զննեցինք գետը։ Դիմացի ժայռը ևս։ 99% համոզվեցինք, որ երեխային գողացել են, տա Աստված` ողջ լինի:


Բարեկամներ սա փիառ չէ, ուրախացել ենք, որ գետում չգտանք և հույս կա, որ ոստիկանները ողջ կգտնեն երեխային: Աղոթենք»:

 
 
1/2377
bottom of page