top of page

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ երկիրը նախապատրաստվում է ամենածանր սցենարներին

  • 15 hours ago
  • 1 min read


Իրանը սկսել է նախապատրաստվել հնարավոր երկարատև ճգնաժամին՝ ձևավորելով պաշարներ առաջիկա երկու տարվա համար, հայտնել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆը, հաղորդել է Fars գործակալությունը։

Նրա խոսքով՝ կառավարությունն արդեն զբաղվում է անհրաժեշտ պահուստների ստեղծմամբ, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեսակի պաշարների մասին է խոսքը։

Արեֆն ընդգծել է, որ իշխանությունների գլխավոր խնդիրը մնում է հասարակությունում հանգստության պահպանումը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետությունը մշակում է գործողությունների ծրագրեր «նույնիսկ իրադարձությունների ամենաանբարենպաստ զարգացման դեպքերի համար»։

Հայտարարությունը հնչել է շարունակվող հակամարտության և տարածաշրջանում պահպանվող լարվածության ֆոնին։

 
 
1/2787
bottom of page