Եմենի հութիները հարվածել են Թել-Ավիվի օդանավակայանին
- Investigative journalist
- May 4
- 1 min read
Եմենի հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Թել-Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանին։ «Կարծում եմ՝ բոլորը հասկանում են, որ հութիներն ինքնուրույն դա անել չէին կարող։ Իրան-ԱՄՆ բանակցությունների ֆոնին Իսրայելի վարչապետ Նեթանյահուի կոշտ և ռազմատենչ մոտեցումները ակնհայտորեն հիմնված էին նաև այն վստահության վրա, թե Իսրայելին որևէ նշանակալի պատասխան հարված հասցնելն, իբր, անհնարին է»,- սոցկայքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Օդանավակայանը ժամանակավորապես փակվել է թռիչքների ու վայրէջքների համար։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։