top of page

Իրանը հարվածել է Իսրայելում Microsoft-ի գրասենյակին և կիբերանվտանգության ծառայություններ մատուցող CyberSpark-ին

Jun 20, 2025
1 min read

Լույս ուրբաթ գիշերը Իրանի կողմից արձակված հրթիռը ընկել է Իսրայելի Բեեր Շևա քաղաքում գտնվող Microsoft ընկերության գրասենյակի մոտ։ Դեպքի վայրից կադրերըհրապարակել է SHOT Telegram ալիքը։


Ըստ այդմ՝ արկը ընկել է IT ընկերությանգլխավոր գրասենյակի հետևում գտնվողկայանատեղիում։


Կադրերում երևում է, որ պայթյունից հետոկայանատեղիում լուրջ հրդեհ է բռնկվել. առնվազն վեց կայանված մեքենա է հրկիզվել։Ականատեսներին հաջողվել է ֆիքսել սև ծխիհսկայական ամպերը։ Պայթյունի ալիքը կոտրելէ շենքի ապակիները։


Times of Israel-ի տեղեկություններով՝ իրանականհրթիռի հարվածի ենթարկված շենքումտեղակայված էր նաև CyberSpark-ը, որըծառայություններ է մատուցում Իսրայելիպաշտպանության բանակին (ՑԱԽԱԼ)կիբերանվտանգության ոլորտում:

 
 
1/2905
bottom of page