top of page

Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 11
  • 1 min read
ree

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Ֆրանսիայի ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։



Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության՝ նա նաև վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ամբողջականությանը և տարածքային ինքնիշխանությանը և հայ ժողովրդի՝ խաղաղության, անվտանգության և ժողովրդավարության ձգտումներին։



Մինչդեռ ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ ընթացող զարգացումներին, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Քննարկվել են նաև տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցեր։

 
 
bottom of page