top of page

Իրանը ՄԱԿ-ի միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում է պահանջում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 10 hours ago
  • 1 min read

Թեհրանը մտադիր է ՄԱԿ-ի մեխանիզմների միջոցով ԱՄՆ-ից և Իսրայելից փոխհատուցում պահանջել Իրանի տարածքում վերջերս կատարված հարվածների համար, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Մենք պաշտոնապես խնդրում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` ճանաչել ԱՄՆ-ին և Իսրայելի ռեժիմին` որպես ագրեսիայի նախաձեռնողներ»,- մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները նախարարի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակից հատվածներ։

Արաղչիի խոսքով՝ սա անհրաժեշտ է, որպեսզի այդ երկրները «պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես՝ փոխհատուցում և ռազմատուգանք վճարելով»։

Նախորդ օրը Թեհրանում տեղի է ունեցել հրաժեշտի արարողություն, որը նվիրված էր Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա հակամարտության ընթացքում Իսրայելի հարվածների զոհ դարձած հրամանատարներին, միջուկային գիտնականներին և քաղաքացիական անձանց։

Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները հարձակվել է Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Սպահանում և Նաթանզում։ Դրան նախորդել են Իսրայելի կողմից երկրի դեմ ռազմական գործողությունները, որոնց հայտարարված նպատակն էր` ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Հետագայում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հրադադարի մասին, որին Իրանը և Իսրայելը համաձայնել են։ Հրադադարը դեռևս պահպանվում է։

1/2186
bottom of page