top of page

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 1 min read

Այսօր լուսադեմին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Ուկրաինայի քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: 

Shamshyan.com–ի հաղորդմամբ, վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:  

Դեպքի վայրում վարորդն ասել է, որ իր ընկերուհին Հայաստանից մեկնում էր Ուկրաինա և ինքը գնում էր «Զվարթնոց» օդանավակայան՝ կանխելու նրա մեկնումը։

bottom of page