«Կրասնոդարի» կիսապաշտպանը տեղափոխվել է «Ալաշկերտ»
- Investigative journalist

- Jul 26
- 1 min read

21-ամյա նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկան համալրել է «Ալաշկերտի» կազմը։ Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։ Այս մասին հաղորդում է ArmSport.am-ը։
Ֆուտբոլիստը թիմ է տեղափոխվել ռուսական «Կրասնոդարից»։
Նդուկան ֆուտբոլային կրթություն ստացել է «Վիստա» ակադեմիայում, հանդես է եկել նաև Տուլայի «Արսենալում» և Սարատովի «Սոկոլում»։
«Ալաշկերտը» Նդուկայի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։




















