top of page

«Հրապարակ». Տժժացեք, բայց նկարներ մի դրեք. Ավինյանը խիստ հրահանգել է՝ մաքուր պահել ֆեյսբուքի էջերը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 22
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ալբինա Ահարոնյանի վալենտինյան արկածներից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից խիստ հրահանգ է իջեցվել թաղապետերին՝ հնարավորինս մաքուր պահել ֆեյսբուքյան էջերը եւ նույնը հորդորել թաղապետարանի բոլոր աշխատակիցներին։

Օրերս մենք գրել էինք, որ ՔՊ-ական միջին կալիբրի այս չինովնիկն իր աշխատասենյակում Վալենտինի օր էր նշել՝ մոմերով, ծաղիկներով, փուչիկներով ու ֆուրշեթով, իսկ աշխատողներին էլ հրահանգել էր կարմիր գույնի զգեստներով ներկայանալ աշխատանքի` օրվան համահունչ։ Նա նույնպիսի հանդիսավորությամբ է նշում բոլոր տոները եւ դրանց կապակցությամբ ֆոտոսեսիաներ է անում ու տեղադրում սոցցանցերում:

Հիմա, փաստորեն, Ավինյանն ասում է` շարունակեք աշխատավայրերում գինարբուքներ կազմակերպել, միայն թե այդ մասին հրապարակումներ մի արեք, որ լրագրողները չիմանան։ Ի դեպ, Ալբինա Ահարոնյանը «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանի ընկերուհին է, որի շնորհիվ էլ, թերեւս, ընկերուհին այդքան ինքնավստահ է իրեն զգում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2383
bottom of page