top of page

«Հրապարակ». Փաշինյանը թռել է Մակրոնի մոտ՝ մխիթարություն գտնելու

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 11
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ից  ընդամենը երկու օր առաջ վերադարձած Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիա այցը մտահոգությունների առիթ է դարձել ՔՊ-ում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Փաշինյանը երեկ Փարիզ է մեկնել` մասնակցելու Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է նաեւ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սակայն իշխանական թիմում խոսում են, որ Ֆրանսիա մեկնելու անհրաժեշտությունն առաջացել է ԱՄՆ «մերժված այցից» հետո։

Վաշինգտոնում նման վերաբերմունքից հետո Նիկոլ Փաշինյանը, ասում են՝ ծանր տրամադրությամբ է Հայաստան վերադարձել եւ որոշել է հանդիպել Մակրոնի հետ` որպես մխիթարություն, եւ, ըստ ամենայնի, ճշտելու Հայաստանի` ԵՄ գնալու օրակարգը: Եվ եթե Արեւմուտքից աջակցություն չստանա, հնարավոր է նորից հետ կանգնեն դրանից ու գնան դեպի Ռուսիա»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2076
bottom of page