top of page

Ջեֆ Բեզոսը տիեզերք է ուղարկում հարսնացուին՝ Լորեն Սանչեսին

Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի ավիատիեզերական Blue Origin ընկերությունը տիեզերք է ուղարկում կանանց անձնակազմ: Դրանում կընդգրկվեն Բեզոսի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, երգչուհի Քեթի Փերին և CBS Mornings-ի համահաղորդավար Գեյլ Քինգը, հայտնում է Variety-ն։

Ընկերությունը հայտարարել է վեց հոգանոց անձնակազմի մասին, որը թռչելու է NS-31 առաքելությամբ, որը նախատեսված է արձակել 2025 թվականի գարնանը: Անձնակազմի կազմում են նաև բահամյան ծագումով ամերիկացի օդատիեզերական ինժեներ Աիշա Բուն, քաղաքացիական իրավունքների պաշտպան Ամանդա Նգուենը և կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը:

1/2022
bottom of page