top of page

Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը. Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ

  • 9 hours ago
  • 1 min read


ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ուղերձ է հղել Բուժքույրերի մասնագիտական օրվա առթիվ:

 

«Սիրելի՛ բուժքույրեր, քույրական գործի նվիրյալներ,

 

Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ: Դուք առանցքային դեր ունեք բուժօգնության կազմակերպման ու տրամադրման գործում:

 

Թե՛ առողջության առաջնային պահպանման, թե՛ հիվանդանոցային օղակում դուք եք հոգ տանում բուժառուներին, աջակցում նրանց այն պահին, երբ դրա կարիքը կա՝ ստեղծելով վստահության ու ջերմ մթնոլորտ:

 

Ապահովագրության առանցքային այս բարեփոխման փուլում կրկնապատիկ մեծ է ձեր դերը, աշխատանքը, ջանքը, ինչի համար երախտիքի խոսքերս եմ ուզում ձեզ հայտնել՝ փոխանցելով նաև մեր քաղաքացիների գոհունակ ու շնորհակալ խոսքերը:

 

Ապահովագրության շրջանակում ձեր կատարած աշխատանքի դիմաց փոխհատուցումները որոշ մասով վերանայված են, սակայն դրանով, վստահաբար, չենք սահմանափակվելու:

 

Գիտեմ, որ այսօր բոլոր բուժհաստատություններում լինելու են միջոցառումներ, Երևանում` կրթական ու պարգևատրման միջոցառում, որին հարգելի պատճառով, չեմ կարող ներկա լինել:

 

Շնորհավորում և ջերմ գրկում եմ յուրաքանչյուրիդ անհատապես»,- ասվում է ուղերձում:

 
 
1/2673
bottom of page