top of page

Նշանակվել է ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը

Feb 13, 2025
1 min read

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ շարունակվում է Ներքին գործերի նախարարության նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմի համալրման գործընթացը:

«ՆԳՆ կրթահամալիրի ղեկավար կազմը համալրվել է․ նշանակված են ռեկտորը և պրոռեկտորները, ովքեր ունեն բարձր մասնագիտական որակավորումներ և գիտական ու կրթական գործունեության հարուստ փորձառություն։

Ավարտին է մոտենում նաև նոր հաստիքացուցակով նախատեսված վարչական, ուսումնաօժանդակ և պրոֆեսորադասախոսական հաստիքների համալրման գործընթացը, որն իրականացվում է բաց և թափանցիկ եղանակով։

Հանձնաժողովների կազմում ընդգրկված են ոչ միայն Ներքին գործերի նախարարության, այլև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հոգեբաններ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 
 
1/2905
bottom of page