top of page

Սայլակին նստած մարդն էլ բանակում կարող է ծառայության տեսակ իրականացնել, ինչո՞ւ չանել դա․ Նիկոլ Փաշինյան

  • Dec 19, 2024
  • 1 min read

Պարզվեց՝ մեր օրենսդրությունը ոչ մի պարագայում թույլ չի տալիս սահմանափակում ունեցող անձանց վերցնել ծառայության արտակարգ իրավիճակների նախարարությունում, փրկարար ծառայությունում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակում այսօր ծառայության տեսակներ կան, որ հաշմանդամություն ունեցող սայլակի վրա նստած մարդը, շարժունակության սահմանափակում ունեցող կարող է արդյունավետ իրականացնել։ Ինչո՞ւ չանել դա: Սա մի կողմից հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները լիարժեք օգտագործել, մյուս կողմից նրանց հնարավորություն կտա հանրային կյանքին լիարժեք ինտեգրվել»,-ասաց նա:

 
 
1/2816
bottom of page