top of page

Կարևորվել է Ասիական զարգացման բանկի մասնակցությունը ՀՀ-ում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում

  • Mar 19, 2025
  • 1 min read

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտը:

Զրուցակիցները քննարկել են ԱԶԲ հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ գիտելիքի և փորձի կիրառումը Հայաստանում՝ իրականացվող բարեփոխումների առաջմղման տեսանկյունից:

Երկուստեք կարևորվել է ԱԶԲ մասնակցությունը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում: Մհեր Գրիգորյանն առանձնակի ընդգծել է նաև բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում ԱԶԲ հետ նախատեսվող համագործակցությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի կայուն զարգացման հեռանկարները:

 
 
1/2573
bottom of page