top of page

Նոր բացահայտում «Նոյան Տապանի գտնվելու վայրից», ինչը կարող է ապացուցել Աստվածաշնչյան պատմության ճշմարտացիությունը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 minutes ago
  • 2 min read

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դուրուպինար բարձր լեռան վրա կան աշխարհագրական գոյացություններ, որոնք, որոշ ուսումնասիրողների կարծիքով, կարող են լինել Նոյան Տապանի մնացորդները:

Նոր բացահայտում «Նոյան Տապանի գտնվելու վայրից», ինչը կարող է ապացուցել Աստվածաշնչյան պատմության ճշմարտացիությունը


Արարատ լեռան մոտակայքում գտնվող Դուրուպինար լեռան շրջակայքում ամերիկացի ուսումնասիրողների արշավախումբը հողի տակ դասավորված անկյունային կառուցվածքներ է հայտնաբերել:


Noah's Ark Scans-ի անկախ հետազոտող Էնդրյու Ջոնսն ուսումնասիրության ժամանակ օգտագործել է վերգետնյա ռադար, ինչի արդյունքում բացահայտել է 13 ոտնաչափ երկարությամբ թունել, որը անցնում է գոյացության կենտրոնով:

Նոր բացահայտում «Նոյան Տապանի գտնվելու վայրից», ինչը կարող է ապացուցել Աստվածաշնչյան պատմության ճշմարտացիությունը


Սկանավորման արդյունքում նաև ֆիքսվել է հողի տակ երեք շերտավորում, ինչը համապատասխանում է տապանի Աստվածաշնչյան նկարագրությանը, ըստ որի տապանն ունեցել է երեք տախտակամած:


Տվյալների նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հայտնաբերվել են նավի կենտրոնական և կողային միջանցքները: «Մենք չենք սպասում, որ կգտնենք ամբողջական պահպանված նավ: Այն ինչ պահպանվել է քիմիական հետքեր են, փայտի կտորներ և դահլիճի կաղապար` թաղված հողի մեջ»,- ասել է Ջոնսը CBN-ին:

Նոր բացահայտում «Նոյան Տապանի գտնվելու վայրից», ինչը կարող է ապացուցել Աստվածաշնչյան պատմության ճշմարտացիությունը


Մինչ այսօր սկանավորման արդյունքում մինչև 20 ոտնաչափ խորության վրա բացահայտվել են անկյունային կառուցվածքներ, որոնք կարող են հանդիսանալ տախտակամածի տակ տեղադրված սենյակները: Արարատ լեռից դեպի հարավ 18 մղոն հեռավորության վրա գտնվող Դուրուպինար լեռը աշխարհին հայտնի է դարձել վերջին հարյուրամյակում: Համաձայն տեղացիների ` 1948 թվականի մայիսին տեղի ունեցած երկրաշարժի և հորդառատ անձրևների արդյունքում ջրի երես են դուրս եկել խորհրդավոր գոյացությունները: Աստվածաշունչն ասում է, որ Նոյան Տապանը 150 օրյա ջրհեղեղից հետո հանգրվանելէ «Արարատի լեռների» վրա: Հետաքրքիրն այն է, որ գոյացությունը գտնվում է այն լեռան վրա, որի գագաթը համապատասխանում է տապանի տեսքին և չափերին: Աստվածաշնչի համաձայն` տապանն ուներ 300 կանգուն երկարություն (մոտ 135 մետր), 50 կանգուն լայնություն (մոտ 25 մետր) և 30 կանգուն բարձրություն (մոտ 15 մետր)։

1/2125
bottom of page