Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել. Նիկոլ Փաշինյան
- Investigative journalist 
- 8 hours ago
- 1 min read

Պղծության չեմպիոնը աղոթքը պղծություն է որակել: Այս մասին տեսանյութի միջոցով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հովանավանքի մեր աղոթքները Կտրիճ Ներսիսյանը պաշտոնական հաղորդագրությամբ համարել է պղծություն։
Պղծությունը դա չէ, այլ այն, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը կուսակրոնության ուխտը խախտել և երեխա որոշ տեղեկություններով երեխաներ ունի և այլն և այդպես շարունակ չասեմ։
Պղծությունն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի հոգևոր կյանքը տարել է փակուղի և ըստ էության կաթողիկոսական գործունեությունը վերածել արտահանումների, ներմուծումների, փողի, փողի բաշխման, առքի ու վաճառքի։
Պղծությունն այն է, որ մենք կաթողիկոսի կարգավիճակում ունենք մի մարդ, որը Աստծուն չի հավատում։ Մենք շարունակելու ենք մեր աղոթքները Հովհաննավանքում, հետո նաև Մայր Աթոռում։




















