top of page

ՌԴ ԶՈՒ-ն կշարունակի հատուկ ռազմական գործողությունները Նիկոլաևի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 13
  • 1 min read
ree

Ռուսաստանի զինված ուժերը Դոնբասի նկատմամբ լիակատար վերահսկողություն ստանձնելուց հետո առաջ կշարժվեն Ուկրաինայի երեք նոր շրջանների տարածքներում։ Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր Վիկտոր Սոբոլևը, որի խոսքերը մեջբերում է Daily Storm-ը։

Խորհրդարանականի խոսքով՝ Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերում, մարտական գործողություններից բացի, որտեղ ռուսական զորքերն արդեն առաջ են շարժվում, Ռուսաստանը ծրագրեր ունի շարունակել հատուկ ռազմական գործողությունը Նիկոլաևի, Օդեսայի և Չեռնիգովի մարզերի տարածքում։

Նախագահը խնդիր է դրել, ի թիվս այլնի, ստեղծել անվտանգության բուֆերային գոտի։ Եվ դրանք Սումիի, Չեռնիգովի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Նիկոլաևի և Օդեսայի մարզերի տարածքներն են։Պատգամավորը հայտարարել է, որ թվարկված շրջաններում հարձակումը երկրի զինված ուժերի անմիջական խնդիրն է։

Հայտնի է, որ Չեռնիգովի մարզի առնվազն երկու գյուղ 2024 թվականին անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Բացի այդ, մի քանի բնակավայրեր, որոնք նախկինում Նիկոլաևի մարզի մաս էին կազմում, հանրաքվեի արդյունքում միացան Խերսոնի մարզին և դարձան Ռուսաստանի մաս: Դրանից հետո Նիկոլաևի մարզում ռուսական զորքերի կողմից ձեռնարկված նոր գործողությունների մասին տեղեկություններ չկան:

 
 
1/2382
bottom of page