Եվրո-2024․ այսօրվա հանդիպումները
- Investigative journalist

- Jun 19, 2024
- 1 min read

Հունիսի 19-ին մեկնարկում է Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրը։ Այսօր կկայանա երեք հանդիպում։
Նախ, 17։00-ին կկայանա B խմբի բալկանյան դերբին՝ Խորվաթիա-Ալբանիա։
Երեկոյան կհանդիպեն A խմբի ներկայացուցիչները։ 20։00-ին կկայանա մրցաշարի տանտերերի՝ Գերմանիայի հավաքականի հանդիպումը Հունգարիայի հետ։
Խաղային օրը կավարտվի Շոտլանդիա-Շվեյցարիա հանդիպումով։ Խաղը կմեկնարկի 23։00-ին։
Աղբյուր ArmSport.am




















