top of page

Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը ընդլայնելու պատրաստակամություն կա. Արարատ Միրզոյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 29, 2024
  • 1 min read
ree

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Նիկոսիա շարունակվել է Կիպրոսի ԱԳ նախարարի հետ երկկողմ քննարկումներով։ ԱԳՆ-ում կայացել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ առանձնազրույցը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված՝ Հայաստանի և Կիպրոսի միջև շարունակաբար զարգացող գործընկերությունը, տարբեր հարթակներում համատեղ ջանքերով այն առավել ընդլայնելու պատրաստակամությունը։

Հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի արդյունքներով երկու նախարարները հանդես են եղել մամուլի համար հայտարարություններով:

1/2428
bottom of page