top of page

Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին. Ղազախստանի ԱԳՆ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 14
  • 1 min read
ree

Ղազախստանը ողջունում է Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների հայտարարությունները։ Դրա մասին ասված է Ղազախստանի ԱԳՆ  հայտարարության մեջ։

«Վստահություն ենք հայտնում, որ ձեռք բերված պայմանավորվածությունները և այս պատմական փաստաթղթի ստորագրումը կարևոր քայլ կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության, անվտանգության և բարգավաճման ապահովման ուղղությամբ։

Ղազախստանը վերահաստատում է իր վճռական աջակցությունը երկու երկրների միջև կառուցողական երկխոսության շարունակմանն ուղղված ջանքերին՝ ուժեղ և երկարաժամկետ խաղաղության հաստատման նպատակով»,- նշել են Ղազախստանի ԱԳՆ-ում։

 
 
1/2385
bottom of page