Ջրի ճգնաժամ Իրանում․ Թեհրանը կարող է տեղափոխվել
- Investigative journalist
- 1 day ago
- 1 min read

Թեհրանը բախվում է ջրի լրջագույն պակասի, ճգնաժամը կարող է ստիպել 15 միլիոն բնակչությանը տեղափոխվել, այս մասին, ըստ Asr-Iran լրատվական կայքի, հայտարարել է Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը։
«Իրավիճակը լուրջ է, և Թեհրանն իրականում այլևս ջուր չունի», - ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ որպես արտակարգ լուծում չի բացառվում մայրաքաղաքի տեղափոխումը։
Իրանում ջրային ճգնաժամ կա երկրի 31 նահանգներից ավելի քան 20-ում։ Պետական IRNA գործակալության համաձայն՝ երկրի խոշորագույն ջրամբարներից մեկը կարող է լիովին չորանալ առաջիկա մի քանի շաբաթներին։ Երկրի յոթ ջրամբարներում ջրի մակարդակը նվազել է մինչև 10 տոկոսից պակաս, հարավային Հորմոզգան և Ֆարս նահանգներում գտնվող երկու ամբարտակներ լիովին չորացել են, իսկ երկրի ջրամբարների 80 տոկոսը գրեթե դատարկ է։
Ըստ տարբեր գնահատականների՝ Իրանի ջրամբարներում ջրի մակարդակը իջնում է 100 տարվա նվազագույն նիշից։ Փեզեշքիանը ճգնաժամի պատճառներից է համարում վերջին տարիների երաշտը, միաժամանակ քննադատել է նաև նախորդ կառավարությանը, որն ըստ նախագահի՝ անտեսել էր խնդիրը։
Ջրի պակասի պատճառով Իրանում արդեն անցել են խնայողական ռեժիմի․ պետական գրասենյակներն ու դպրոցները փակ կմնան առնվազն մինչև շաբաթ օրը, փակվել են գործարաններ, սպասվում են զանգվածային կրճատումներ։