top of page

Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 12
  • 1 min read
ree

Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոց Շիրակի մարզի դատարանն ընտրեց տնային կալանք 2 ամսով:

Այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ Նշենք, որ խափանման միջոցի հարցի քննությունը մեկնարկել էր այսօր առավոտյան ժամը 09:00-ին: 

Հիւշեցնենք, որ Վարդան Ղուկասյանի որդու գործին առնչվող 2 քրեական վարույթ է նախաձեռնվել։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ 

Սույն գործի համատեքստում Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։

 
 
1/2377
bottom of page