top of page

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 3-ից և ավարտվում ապրիլի 19-ին՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Mar 1
  • 1 min read
ree

Մեծ Պահքի շրջանն իր յուրահատուկ խորհրդաբանությամբ հրավիրում է հավատացյալներին ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության: Ուստի Մեծ Պահքը հոգևոր ճամփորդություն է դեպի հավիտենություն, մեղքից՝ անմեղություն, մահից՝ անմահություն:

Մեծ Պահքը ընդգրկում է վեց կիրակիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը և կապված է աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (1-ին դ․) և Կյուրեղ Երուսաղեմացին (4-րդ դ․):

Բուն Բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան կիրակիները և Ծաղկազարդի տոնը միասնաբար կազմում են Մեծ Պահքի «Ոսկե շղթան»:

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է մարտի 3-ից և ավարտվում ապրիլի 19-ին՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով։

 
 
1/2383
bottom of page