top of page

Եղանակային վատ պայմանների հետևանքով կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • May 26, 2024
  • 1 min read
ree

Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված՝ վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: 

Տոմսերի վերադարձի վերաբերյալ

Այն ուղևորները, որոնք տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով՝ օգտվելով առցանց գնման հարթակից:

Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում:

«Հարավկովկասյան երկաթուղին» հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։

1/2383
bottom of page