top of page

Պուտինը հաստատել է, որ պատրաստ է շարունակել գազ մատակարարել Արևմուտք. Սլովակիայի վարչապետ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 23, 2024
  • 1 min read
ree

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևմուտք գազի մատակարարումը շարունակելու պատրաստակամության մասին. այս մասին, interfax.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:«Ռուսաստանի նախագահ Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու գազի մատակարարումը Արևմուտք և Սլովակիա, ինչը գործնականում անհնար է դառնալու  2025 թվականի հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով Ուկրաինայի նախագահի դիրքորոշումը», - գրել է Ֆիցոն սոցցանցի իր էջում։Նա նշել է, որ իր այցը Ռուսաստան արձագանք էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերին: Վերջինս դեմ է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցմանը։«Այս վերաբերմունքը ֆինանսական վնաս է հասցնում Սլովակիային և վտանգի տակ է դնում էլեկտրաէներգիայի արտադրությունը Սլովակիայի ատոմակայաններում, ինչն անընդունելի է»,- ընդգծել է Ֆիցոն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուտինը Կրեմլում ընդունել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Սլովակիայի վարչապետին։ Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ֆիցոն պատրաստվում է հանդիպել Պուտինի հետ՝ քննարկելու գազի տարանցման հարցերը։ Դեկտեմբերի 20-ին Սլովակիայի վարչապետն ասել է, որ եթե Ուկրաինան թույլ չտա ռուսական գազի տարանցումը իր տարածքով, ապա երկու երկրների միջև կարող է կոնֆլիկտային իրավիճակ առաջանալ։ «Գազպրոմի» և Ուկրաինայի «Նավթոգազի» միջև երկարաժամկետ տարանցման պայմանագրի ժամկետն ավարտվում է այս տարի, և Կիևը բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ երկարաձգել այն։

 
 
1/2378
bottom of page