top of page

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում փակ կլինեն մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ։

Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ 

Մասնավորապես փակ են լինելու հետևյալ հատվածները.

Հանրապետության հրապարակից՝ Նալբանդյան, Իսահակյան, Տերյան, Արամի, Աբովյան փողոցներ, Սայաթ-Նովա պողոտա:

Նշված ժամերին հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով՝ բացառությամբ հ. 9 տրոլեյբուսային երթուղու, որն այդ ժամանակահատվածում չի սպասարկվի:

bottom of page