top of page

«Հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից և անկախությունից»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Dec 12, 2024
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանություններին, գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է․ «Հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներից կարող է նշանակել հրաժարվել պետականությունից ու անկախությունից, որովհետեւ մենք անկախություն ենք ստացել Խորհրդային Հայաստանի տարածքով եւ միջազգային հանրությունը մեզ այդպես է ճանաչել: Մեր միջազգայնորեն ճանաչված տարածքին հավատարիմ մնալը անվտանգության կարևոր բուֆեր է մեզ համար: Հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ եթե մենք ինքներս մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չենք ճանաչում, հնարավորություն ենք տալիս, որ ուրիշները նույնպես դա չճանաչեն, ընդ որում՝ հղում անելով մեզ վրա: Մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը ճշգրիտ չճանաչելով՝ բացում ենք մեր դարպասները ուրիշների առաջ»:

1/2076
bottom of page