Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ. Բելինգհեմը ներողություն է խնդրել

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է թիմի ներկայիս վիճակը:
«Այս պահին մենք մշտապես մեկ քայլ առաջ ենք անում, բայց երկու քայլ հետ: Մենք իսկապես հիասթափված ենք մեր խաղից և արդյունքից, թեև մրցակիցն իրոք հիանալի էր: Պետք է ներողություն խնդրենք բոլոր երկրպագուներից, ովքեր մեզ հետ Անգլիա էին եկել, և շնորհակալություն հայտնենք նրանց:
Անիմաստ է կենտրոնանալ այն բանի վրա, ինչը այլևս չենք կարող փոխել: Մենք պետք է միասին մնանք և միմյանց աջակցենք առաջիկա կարևոր խաղերի ընթացքում: Միշտ առաջ, «Ռեալ»,- գրել է Բելինգհեմը իր Instagram-ում: