top of page

ՑԱԽԱԼ. Իսրայելը կգործի Իրանում մինչև առաջադրված նպատակներին հասնելը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 22
  • 1 min read

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կշարունակի գործողությունն ընդդեմ Իրանի միջուկային ծրագրի մինչև զինվորականների առջև դրված նպատակների կատարումը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Էֆի Դեֆրինը։

«Մենք աշխատում ենք Իսրայել Պետությանը սպառնացող էքզիստենցիալ սպառնալիքը վերացնելու հստակ նպատակով։ Մենք ունենք ծրագիր և նպատակներ, և մենք անընդհատ աշխատում ենք այդ նպատակներին հասնելու ուղղությամբ։ Մենք կշարունակենք գործել, մինչև նպատակները կատարվեն»,- ասել է նա։

Դեֆրինը կրկնել է Իսրայելի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հայտարարությունը, թե Իսրայելը «պատրաստվում է երկարատև արշավի»։ «Մենք պետք է պատրաստվենք դրան (երկարատև արշավին) և պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է նա։

1/2198
bottom of page