top of page

Ես դա չարեցի, դրա համար էլ մենք հայտնվեցինք այս իրավիճակում․ Գվարդիոլա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 5
  • 1 min read
ree

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կրկին խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի խնդիրների և դրանց առաջացման պատճառների մասին՝ նշելով այդ ամենի գլխավոր մեղավորին։ Այս մասին գրում է armsport.am-ը:

«Ես չափազանց ազնիվ եմ ինքս ինձ հետ և ընդունում եմ, որ հիմնական պատճառը ես եմ: Դա խաղացողները չեն: Նրանք մի փոքր թուլացել են, բայց դա բնական գործընթաց է, որը նկատվում էր նախորդ մրցաշրջանից: Ես պետք է լուծում գտնեի, ես պետք է այլ կերպ վարվեի, բայց ես դա չարեցի, դրա համար էլ մենք հայտնվեցինք այս իրավիճակում»,- ասել է Գվարդիոլան:

«Քաղաքայինները» Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 6-րդն են։ Գվարդիոլայի թիմը 20 տուրից հետո ունի 34 միավոր։

 
 
1/2380
bottom of page