Վրաստանում արտոնագրվել է Ձմեռ պապը

Վրաստանում Ձմեռ պապը դարձել է պաշտպանված մտավոր սեփականություն. Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Վրաստանի մտավոր սեփականության ազգային կենտրոնը («Գրուզպատենտ»):
«Ձմեռ պապը, որպես Վրաստանի ինտելեկտուալ սեփականություն, պաշտպանվելու է «Գրուզպատենտ»)-ի կողմից»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, գրել են վերոնշյալ կենտրոնի ներկայացուցիչները։
Նոյեմբերին Mash-ը գրել էր, որ համառուսաստանյան Ձմեռ պապին իբր կորցրել է իր նստավայրը Վելիկի Ուստյուգում։ Թելեգրամ ալիքի տվյալներով՝ նա նաև Դաշնային հարկային ծառայությանը 52 հազար ռուբլի է պարտք, իսկ վերջերս Վոլոգդայի շրջանում նրա առանձնատան համար պատասխանատու իրավաբանական անձը լուծարվել է։