top of page

Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության երկրորդ փուլը բարեհաջող ավարտվել է. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 20
  • 1 min read
ree

Oգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության երկրորդ փուլը ևս նախօրեին բարեհաջող ավարտվել է։ Այս մասին գրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը:




 

«Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր աշխատակցին»,- գրել է նա։


 

Օգոստոսի 11-ին հայտնել էին, որ Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը անզգուշությամբ չի գործարկել մեքենայի` ձեռքի արգելակման համակարգը, ինչի հետևանքով մեքենան հարվածել է մյուս կայանված մեքենային։ Վարորդը ենթարկվել էր ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի և թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում։

 
 
1/2382
bottom of page