Ծոծորակներդ կտեսնե´ք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի. ՔՊ-ական
- Investigative journalist

- Jun 25
- 1 min read

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տարածել է Քննչական կոմիտեի հաղորդագրությունը, որտեղ նշված է, իբրև թե, «Սրբազան պայքար»-ի առաջնորդն ու մասնակիցներն «իշխանությունը զավթելու հանցավոր նպատակ են ունեցել, ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ»։
ՔՊ-ականն առիթը բաց չի թողել կրկել իր քաղաքական ղեկավարի խոսքերը՝ այն անվանելով «եղկելի պլան»։
«Այս եղկելի պլանի իրագործման դեպքում Հայաստանում ստեղծելու էին քաոս, իսկ հետո, ժանրի կանոնների համաձայն, երկիրը «կործանումից» փրկելու համար դիմելու էին հայտնի փրկչին:
Փրկիչը, անշուշտ, հերթական անգամ «փրկելու» էր` համապատասխան գնի դիմաց: Այդ գինը լինելու էր պետության լուծարումն ու այստեղ որևէ ծայրապետ նշանակելը` ի դեմս կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնությունից ծնված մի հակապետական ոչնչության:
Ծոծորակներդ կտեսնե´ք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի, հակապետական մանկուրտներ»,- նշել է ՔՊ-ականը։




















