top of page

Ոչնչացվել է Իրանի Իսֆահան քաղաքի մետաղական ուրան արտադրող գործարանը․ Իսրայելի ՊԲ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 14
  • 1 min read
ree

Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Իսֆահան քաղաքում գտնվող օբյեկտներին, այս մասին հայտնում է  Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) մամուլի ծառայությունը։


Ըստ տրամադրված տեղեկատվության, գործողության հիմնական նպատակը եղել է մետաղական ուրան արտադրող օբյեկտների և հարստացված ուրան մշակող ենթակառուցվածքների ոչնչացումը։ Բացի այդ, հարվածները վնասել են նաև Իսֆահանում գտնվող միջուկային լաբորատորիան։


Մամուլի ծառայության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել՝ Իրանից եկող սպառնալիքները վերացնելու նպատակով։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսֆահանում՝ Իրանի կարևորագույն միջուկային օբյեկտներից մեկում, տեղի են ունեցել երկու ուժգին պայթյուններ։ Տարածքում ակտիվորեն գործել է հակաօդային պաշտպանության համակարգը։

 
 
1/2382
bottom of page