top of page

Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն աշխարհի ամենակարևոր միություններից մեկն է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 31
  • 1 min read
ree

ԵԱՏՄ-ն  աշխարհի ամենաազդեցիկ և ամենահաջողակ միություններից մեկն է, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

Անդրադառնալով ԵԱՏՄ-ի 10-ամյա հոբելյանին, որը նշվել է հունվարի մեկին, Միշուստինը, մասնավորապես, ասել է․ «Այս ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է ինտեգրացիոն ամենաանշանակալից միություններից մեկը՝ աշխարհում»։

Ռուսաստանի վարչապետը նաև գոհունակություն է հայտնել արձանագված տնտեսական  ցուցանիշների կապակցությամբ՝ առանձնացնելով, մասնավորապես, մի քանիսը։

«Անցյալ տարվա հունվար-նոյեմբերին ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրանքն աճել է 4,3%-ով, կատարված շինարարական աշխատանքներ՝ 3%-ով, մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 7,5%-ով»,- նշել է նա։

 
 
1/2378
bottom of page