top of page

«Նոա»-ն 7։1 հաշվով հաղթել է «Վեստ Արմենիա»-ին, Գոնսալո Գրեգորիոն՝ պոկերի հեղինակ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 15, 2024
  • 1 min read

Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Նոա»-ն Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում խոշոր հաշվով (7։1) հաղթանակ տարավ «Վեստ Արմենիա»-ի նկատմամբ, հայտնում է armsport.am-ը։

Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում պոկեր ձևակերպեց Գոնսալո Գրեգորիոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Վիրջիլ Պինսոնը, Գոնսալո Սիլվան և Ուլադ Օմարը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Մարտին Գրիգորյանը։

Այս խաղից հետո «Նոա»-n ներքին առաջնությունում հաղթական հանդիպումների շարքը հասցրեց 10-ի՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Վեստ Արմենիան» 8-րդն է` 17 միավորով։

1/2185
bottom of page