top of page

Սա է ընդդիմության իրական, իմպոտենտ դեմքը, Փաշինյանն անգամ արձակուրդում է հաղթում․ Հովյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 31
  • 1 min read
ree

Գրող Հայկ Հովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Փաշինյանը մի քանի օր է արձակուրդում է:


Հայաստանյան քաղաքական և մեդիա դաշտը քանի օր է չի կարողանում գեներացնել ոչ մի քաղաքական օրակարգ, ոչ մի, քիչ թե շատ քննարկելի թեմա: Միակ քննարկելու բանը մնացել է երևանյան շոգը:


Գիտե՞ք ինչու... որովհետև ընդդիմադիր շրջանակները չունեն ոչ մի սեփական օրակարգ, նրանց քաղաքական ասելիքը բացառապես Փաշինյանի գործունեությանը ռեակցիա տալն է:


Արձակուրդում է Փաշինյանը, արձակուրդում է քաղաքական դաշտը:


Ընդդիմության հավաքական կերպարը Էդգար Ղազարյանն է, որ պետք է սպասի մինչև Պետրոսը եթեր դուրս գա ու նոր հետևից մոնտաժելու բան ունենա:


Սա է ընդդիմության իրական, իմպոտենտ դեմքը, Փաշինյանն անգամ արձակուրդում է հաղթում:




Ինչպես հայտնի անեկդոտում է ասվում` դուք էս տրամադրվածությամբ հաստատ փղին չեք վաճառի...

 
 
1/2380
bottom of page