top of page

Ձյուն, մերկասառույց․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jan 15
  • 1 min read

Երևան քաղաքում՝ հունվարի 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։

Հանրապետության տարածքում` հունվարի 18-ի գիշերը և 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկը և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, հունվարի 17-19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ին հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։

1/2160
bottom of page