top of page

Խոշոր ավտովթար․ վիրավորների մեջ է Տիգրան Մուկուչյանի եղբայրը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jan 24
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 106 կմ հատվածում, ժողովրդին հայտնի Հոռոմ գյուղի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser» և «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։



Ինչպես դեպքի վայրիցհայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացնում են հերթապահություն։


Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։



Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 



Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota Land Cruiser»-ի վարորդը Երևանի բնակիչ 53-ամյա Ռոբերտ Մուկուչյանն է, ով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրն է և աշխատում է նոտար, իսկ «Nissan Rogue»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Կորյուն Մկրտչյանը։

1/2082
bottom of page