top of page

Մհեր Գրիգորյանը և Ալեքսանդր Թիմանը մտքեր են փոխանակել Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավման շուրջ

Jun 17, 2025
1 min read

Updated: Jun 18, 2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից:


Հանդիպման սկզբում փոխվարչապետը կարևորել է ԱՄՀ հետ համագործակցությունը՝ ընդգծելով ընթացիկ 3-ամյա Պահուստային ծրագրում ընդգրկված միջոցառումների նշանակությունը Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում:


Զրուցակիցները քննարկել են կապիտալի շուկային, կանխիկի կրճատմանը, էլեկտրոնային առևտրին և թվայնացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկրում ներդրումային միջավայրի բարելավման, այդ թվում՝ որակի ստանդարտների ներդրման ուղղությամբ հնարավոր բարեփոխումների շուրջ:

 
 
1/2905
bottom of page