top of page

Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը Հայաստանի շահերին չի համապատասխանում. Խամենեի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 30, 2024
  • 1 min read

Իրանն առաջվա պես համարում է, որ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Ըստ ԻՍՆԱ գործակալության՝  դրա  մասին Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանալու են փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից։ Նա միաժամանակ հավելել է, որ պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Իրան է ժամանել՝ մասնակցելու նոր նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը։

1/2508
bottom of page