Ուկրաինա պատերազմի է ուղարկվել ռուսական անձնագրեր ունեցող 10 հազար միգրանտ. Բաստրիկին
Մոտ 10 հազար միգրանտ, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել, դարձել են հատուկ գործողության մասնակիցներ, հայտնել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։
«Մենք, գիտեք, այսպիսի մի ելք ենք գտել, որը հանգեցրել է այն բանին, որ միգրանտները սկսել են կամաց-կամաց հեռանալ Ռուսաստանից։ Ի՞նչն է դա. մենք սկսել ենք իրականացնել Սահմանադրության դրույթները եւ մեր օրենքներն այն մասին, որ քաղաքացիություն ստացած անձինք պետք է զինվորական հաշվառման վերցվեն եւ անհրաժեշտության դեպքում մասնակցեն հատուկ ռազմական գործողությանը»,- ասել է Բաստրիկինը Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում, տեղեկացրել է «РБК»-ն։
Նրա խոսքով՝ քննիչները նման քաղաքացիություն ստացած «ավելի քան 30 հազար [մարդ] են որսացել, որոնք չեն ցանկանում զինվորական հաշվառման կանգնել, նրանց հաշվառման են վերցրել»։
«Արդեն նրանցից մոտ 10 հազարը մեկնել է հատուկ ռազմական գործողության գոտի»,- ասել է ՌԴ ՔԿ ղեկավարը։